
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին ձյան մեջ խրված ավտոմեքենաները դուրս են բերվել։ sknews.ge
Չգիտենք, թե եղանակային վատ պայմանների պատճառով քանի մեքենա է հայտնվել ձյան մեջ և քանի հաղորդագրություն է ուղարկվել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն, գործակալությունը ճշգրիտ տվյալներ չի տրամադրում։
Հիշեցնենք, որ անբարենպաստ եղանակը տարածաշրջանում երկրորդ օրն է շարունակվում է, Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղերի մեծ մասը կտրված է արտաքին աշխարհից, որոշ գյուղեր հոսանքազրկված են։