
Երեկ՝ փետրվարի 6-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ բուք էր։ Հայաստանի, Թբիլիսիի և Ախալքալաքի ճանապարհները փակ էին։
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը չի պատասխանում զանգերին, սակայն Ժդանովականում գտնվող NOR ռադիոյի լրագրողի տեղեկություններով՝ ժամը 12:10-ից դեպի Հայաստան ճանապարհը փակ է։
Ռադիո NOR-ը կշարունակի փորձել կապ հաստատել Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հետ՝ Ծալկա-Թբիլիսի, Ազալքալաք-Ախալցխա և Կարծախ տանող ճանապարհների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: