
Ծալկիի Ղուշչի գյուղում քամին քշել է ծիսական տան տանիքը,- տեղեկությունը հաստատում է փոխքաղաքապետ Ֆեոխար Պարասկևովը։
Ըստ նույն աղբյուրի՝ առատ ձյան և բքի պատճառով Սամեբա գյուղում վնասվել է նաև բնակելի տան օժանդակ շինության տանիքը։ Իսկ մի քանի գյուղերի մուտքի ճանապարհը փակվել է։
Ինչ իրավիճակ է Ծալկայի շրջանում, մաքրվե՞լ է գյուղերը կապող ճանապարհը թե ոչ TOK TV-ն զրուցել է Ծալկայի փոխքաղաքապետ Ֆեոխար Պարասկևովի հետ։
Ֆեոխար Պարասկևովի խոսքով՝ ավտոճանապարհը փակ է Գումբաթի-Չիվթքիլիսա ուղղությամբ, որտեղ մաքրման աշխատանքներ են իրականացվում։
«Ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհները փակվել են, սակայն մաքրվում են, տեխնիկան աշխատում է, և մենք հետևողականորեն հետևում ենք դրան։ Առավոտյան մաքրվել է Կոխտա-Խարաբա-Շետիսուբանի, Թեջիսի և Գումբաթի-Աշխալա ուղղությամբ ճանապարհը։ Ղուշչի գյուղում քամուց պոկվել է ծիսական տան տանիքը »,- ասաց Ծալկիի փոխքաղաքապետը։