Ղուլալիս գյուղի բնակչուհի Աննման Հովակիմի Սարգսյանը ծնվել է 1924թ., ով միանգամայն մենակ է ապրում, չունի երեխաներ, իսկ ամուսինը վաղուց մահացել է:
Աննման Սարգսյանը ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ստանում է 235 լարի և չունի տնային տնտեսություն
և եկամտի այլ աղբյուրներ:
Ինչպես ինքն է նշում, մինչև 2015թ. Սոցիալական սպասարկման գործակալությունից ստացել է օգնություն, սակայն տվյալ օգնությունը այնուհետև դադարեցվել է: Տիկին Աննմանի մեծ տուն ունենալը պատճառ է դարձել սոցիալական օգնության դադարեցման: Ինչպես մեզ բացատրեցին Սոցիալական սպասարկման գործակալությունում, տիկին Աննմանի տունը բավականին մեծ է: Նոր օրենքի համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 150 լարի, իսկ թոշակը կազմում է 180 լարի, ավելացրած նաև բարձրալեռնային տարածարջանի կարգավիճակի հավելավճարը, այդ պատճառով Աննման Սարգսյանի նպաստը դադարեցվել է:
Ավելի մանրամասն դիտեք մեր տեսանյութում.
Գարուշ Արզումանյան