Առաջին դասարանցիների թվում կան 15 և 12 տարեկան աշակերտներ

Առաջին դասարանցիների թվում կան 15 և 12 տարեկան աշակերտներ

2023-2024 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում սովորում է 634 311 աշակերտ, որից 305 945-ը աղջիկներ են, 328 366-ը՝ տղաներ։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 1-ին դասարանում սովորում է 55 806 աշակերտ։

Պաշտոնական տվյալներով առաջին դասարանցիների թվում ընդգրկված են հետևյալ աշակերտները՝ 15 տարեկան (2 աշակերտ), 12 տարեկան (1 աշակերտ), 11 տարեկան (9 աշակերտ), 10 տարեկան (15 աշակերտ), 9 տարեկան (74 աշակերտ), 8 տարեկան (399 աշակերտ), 7 տարեկան (15851 աշակերտ) և 6 տարեկան (39455 աշակերտ)։

Geostat-ի տեղեկություններով՝ 15-ամյա առաջին դասարանցիներից 1-ը աղջիկ է, 1-ը՝ տղա։ tv9news.ge