
Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ութ դի։
Այս մասին տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։
Տեղում կատարվում են մեկ անձի որոնողական աշխատանքներ, մոբիլիզացված է ծանր տեխնիկա։
Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում ուշ գիշերին սողանք է տեղի ունեցել և չորս տուն ավերվել։ Փրկարարները տներից մեկի փլատակներից դուրս են բերել մեկ անձի, ով տեղափոխվել է կլինիկա։