Վրաստանում փետրվարի կեսերին սպասվում է մինչև +20 աստիճան

Վրաստանում փետրվարի կեսերին սպասվում է մինչև +20 աստիճան

Վրաստանում առատ ձյան տեղումներից, անձրևներից, բուքից և մառախուղից հետո օդերևութաբանները խոստանում են առնվազն մի քանի օր առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ արևելքում մինչև +16, արևմուտքում՝ մինչև +20։

Փետրվարի 8-ից 12-ը Վրաստանում սպասվում է տաք եղանակ՝ հիմնականում առանց տեղումների, – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Թբիլիսիում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +14, +16 աստիճան։

Սև ծովի ափերին (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝ +18,+20 աստիճան։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվելի, Օզուրգեթի)՝ +18,+20 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ծագերի, Շովի, Ճիատուրա, Սաչխարե, Խուլո)՝ +11,+13 աստճան, իսկ Մեստիայում և Բախմարոյում՝ +5,+7 աստիճան։

Քարթլի (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի)՝ +16,+18 աստիճան։

Կախեթի (Սագարեջո, Թելավի, Գուրջանի, Սիղնախի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա)՝ +16,+18 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում՝ Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի՝ +9,+11 աստիճան, իսկ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում, Բակուրիանիում, Գուդաուրիում՝ +6,+8 աստիճան։ jnews.ge