
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։
Ինչպես տեղեկացանք Energy Pro Georgia-ի Նինոծմինդայի մասնաճյուղի, բոլոր գյուղերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Միայն մի քանի տներ՝ թե՛ գյուղերում, թե՛ քաղաքում, էլեկտրականություն չունեն։ Այս պահին Energy Pro Georgia-ի թիմն աշխատում է այս խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Հավելենք, որ փետրվարի 6-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի մեծ մասն առանց էլեկտրականության է մնացել բքի ու քամու պատճառով։ Եղանակային բարդ պայմանների պատճառով աշխատակիցները չեն կարողացել շտկել խնդիրը։