Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհը ծանր օդերևութաբանական պայմանների պատճառով Փարավանի լեռնանցքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար արգելված է երթևեկությունը։
Փարավանի լեռնանցքն արդեն մի քանի օր փակ է. Գերատեսչությունից հայտնում են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այս հատվածում ճանապարհի մաքրման ուղղությամբ, սակայն բացման ստույգ ժամը դեռ հայտնի չէ։
Մենք կհետևենք թարմացումներին և կտեղեկացնենք հաջորդ հաղորդագրության մեջ, երբ բացվի Նինոծմինդա-Ծալկա ուղղությամբ ճանապարհը։