Վերջին երկու օրերին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ ձնաբուք է , որն իր հետ լուրջ անհարմարություններ է առաջացրել շրջանի բնակիչների համար։
Երեք մետրանոց ձնակույտի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի, ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Փարվանա գյուղի բնակիչը տեսանյութ է տրամադրել, որտեղ տեսանելի է դեպի Փարավանի գյուղ տանող ճանապարհը՝ ամբողջությամբ ձյունով ծածկված։ Երեք մետր բարձրությամբ ձյան շերտը իսկապես արկտիկական մթնոլորտ են ստեղծում:
Տեսանյութի կադրերից մեկում երեւում է, թե ինչպես է Փարվանայի ճանապարհին խցանված մեքենան՝ ծածկված ձյան բարձր շերտով։ Մեքենան վկայում էր, թե որքան ծանր պայմաններ են:
Այսօր փակ է Նինոծմինդա-Փարվանա ճանապարհը, սակայն կատարվում են մաքրման աշխատանքներ։ Թե կոնկրետ երբ կբացվի ճանապարհը, կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։