Գյուղական համայնքների զարգացման ծրագրով Տրփանջյանի հիմնադրամը դասընթացներ է իրականացնում բիզնես նախագծեր կազմելու վերաբերյալ: Այս անգամ ծրագրին մասնակցում էին 15 հոգի Նինոծմինդայի մունիցիպալիտետից:
Դասընթացավար Կարեն Պետրոսյանի խոսքով՝ այս անգամ մասնակիցները ցանկանում են իրենց բիզնես նախագծերը ներկայացնել մեղվապահության, ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների, կահույքաշինության, դեղաբանության թեմաներով:
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գաղափարները բիզնես նախագծերի տեսքով և շահեն ցածր տոկոսային վարկ իրենց գաղափարների իրականացման համար:
Մանրամասների մասին տեղեկացանք Տրփանջյան հիմնադրամի դասընթացավար Կարեն Պետրոսյանից.
Գարուշ Արզումանյան