Տրփանջյան հիմնադրամը ֆինանսավորելու է բիզնես նախագծեր

Տրփանջյան հիմնադրամը ֆինանսավորելու  է բիզնես նախագծեր

Գյուղական համայնքների զարգացման ծրագրով Տրփանջյանի հիմնադրամը դասընթացներ է իրականացնում բիզնես նախագծեր կազմելու վերաբերյալ: Այս անգամ ծրագրին մասնակցում էին 15 հոգի Նինոծմինդայի մունիցիպալիտետից:

Դասընթացավար Կարեն Պետրոսյանի խոսքով՝ այս անգամ մասնակիցները ցանկանում են իրենց բիզնես նախագծերը ներկայացնել մեղվապահության, ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների, կահույքաշինության, դեղաբանության թեմաներով:

Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գաղափարները բիզնես նախագծերի տեսքով և շահեն ցածր տոկոսային վարկ իրենց գաղափարների իրականացման համար:

Մանրամասների մասին տեղեկացանք Տրփանջյան հիմնադրամի դասընթացավար Կարեն Պետրոսյանից.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting