Երրորդ օրն է՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձնաբքից հետո երկու գյուղ փակ է մնում։
Ինչպես մեզ հայտնեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը ճանապարհներին տիրող իրավիճակի մասին, Տամբովկա և Վլադիմիրովկա գյուղեր տանող ճանապարհներն այս պահին փակ են։ Քանի որ Տամբովկա գյուղ տանող գլխավոր ճանապարհը փակ է, մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տեխնիկա չի կարող անցնել։ Ներկայումս ժամը 11:30-ին դրանք իրականացվում են Նինոծմինդա քաղաքում և դեպի Փ. Խանչալի գյուղ տանող ուղղությամբ։ Քաղաքի որոշ փողոցներ արդեն մաքրվել են, իսկ մնացած փողոցները կմաքրվեն վաղը։
Փարվանայի լեռնանցքն արդեն մի քանի օր փակ է: Բացման ստույգ ժամը դեռևս հայտնի չէ։