
«Սարփի» մաքսակետում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում կանխել են Վրաստանի տարածք մեծ քանակությամբ թմրամիջոց «կոկաին» ապօրինի ներկրելու փորձի փաստը։
Մասնավորապես, Սարփի մաքսակետի վերահսկման տարածքում ստուգվել է Թուրքիայի քաղաքացի Է.Ի.-ն, ում ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել է մեկ փաթեթում փաթեթավորված 100,22 գրամ «կոկաին»։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանում՝ հետագա արձագանքման համար։
Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։