Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի բնակիչ Հարություն Ղազարյանի համար: Հարությունի տունը գտնվում է երկաթուղուց 32 մետր հեռավորության վրա:
«Ամռան ամիսներին, երբ տեխնիկան աշխատում է, անհնար է տանը նստել: Այդ ծանր շինաշխատանքների պատճառով տան պատերին արդեն ճաքեր են առաջացել, եթե այսպես շարունակվի, տունը կհայտնվի վթարային իրավիճակում: Մեր տունը գտնվում է գյուղի ծայրամասում և, երբ երկաթուղու համար հողը բարձրացրին, մեր տունը մնաց ներքևեում և ձնհալքի և անձրևաջրերի ամբողջ ջուրը լցվում է մեր տան բակում: Տանը խոնավություն է առաջացել և գնալով անհնար է դառնում տանը ապրել»,- մեզ հետ զրույցում նշեց Հարություն Ղազարյանը:
Բորիս Ղարսլյան