Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ կախվածություն է առաջացել համակարգչային խաղերից և ի՞նչ է պետք անել

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ կախվածություն է առաջացել համակարգչային խաղերից և ի՞նչ է պետք անել

Համակարգչային խաղերը երեխաների համար չպետք է փոխարինեն իրենց շրջապատող ամբողջ աշխարհը։ Օպերացիոն համակարգեր մշակող Uncom OS ընկերության գլխավոր տնօրեն Նիկիտա Կոչերժենկոն kp.ru-ի զրույցում պատմել է, թե ինչպես ծնողները կարող են հասկանալ, որ երեխայի մոտ համակարգչային խաղերից կախվածություն է սկսում առաջանալ և ինչ է պետք անել։

Նրա խոսքով՝ երբ խաղերով տարվածությունը վերածվում է կախվածության, երեխայի իրական խնդիրներն ու կարիքները սկսում են հետին պլան մղվել։

«Հանուն խաղալու երեխան սկսում է զոհաբերել իր ուսումը կամ պարզապես մոռանում է ուտել։ Եթե ​​խաղից դուրս գալը ագրեսիա է առաջացնում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս»,- ասել է նա։

Նիկիտա Կոչերժենկոն նշել է, որ եթե ​​խաղում անհաջողություններն ագրեսիա են առաջացնում երեխայի մոտ, և այն չի վերանում նույնիսկ խաղն անջատելուց հետո, սա նույնպես շատ տագնապալի ահազանգ է։

«Եթե ​​խաղը միակ հետաքրքրությունն է, և հնարավոր չէ երեխային այլ բանով շեղել, ապա այդ նույն էժանագին դոֆամինը սկսում է իրեն ենթարկել երեխային։ Եվ ծնողները պետք է պահը չկորցնեն և բացատրեն երեխային, որ նա արդեն շատ է մոտեցել վտանգավոր կետին: Պետք է կանգ առնել»,- ասել է փորձագետը:

Միաժամանակ նա նշել է, որ համակարգչային խաղերը կարող են դառնալ նաև երեխայի զարգացման հնարավորություն և նոր փորձառության աղբյուր, որը հնարավոր չէ ձեռք բերել այլ տեղ։

Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ գլուխկոտրուկները և ռազմավարական խաղերը բարելավում են երեխայի հիշողությունը և կենտրոնացումը: