Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կայցելի Բրյուսել։ Այս մասին Կոբախիձեն լրագրողներին ասել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որտեղ վստահություն են հայտնել Վրաստանի կառավարությանը՝ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։

Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։

«Սկզբունքորեն փետրվարի 20-21-ը նախատեսված է այց Բրյուսել։ Դա վերաբերում է և՛ Եվրամիությանը, և՛ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն գրված է։ Ըստ այդմ, առաջին այցը կիրականացվի Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն։

1tv.ge