Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի առաջին դասարանցիները իրենց ուսուցչուհի Սոնա Շահինյանի հետ այցելեցին մանկական գրադարան:
Այցելության նպատակն էր երեխաներին ծանոթացնել գրադարանի հետ և ինչպես ճիշտ ձևով գրքեր ընտրել գրադարանից:
Սոնա Շահինյանի խոսքով՝ ամեն տարի իրենք աշակերտների հետ այցելում են գրադարան և դրանով իսկ երեխաների մետ սեր են առաջացնում գրքերի և ընթերցանության նկատմամբ:
Երեխաները մանկական գրադարանի աշխատակիցների և ծնողների առջև հանդիսավոր մթնոլորտում հանդես եկան ասմունքով և երգերով, երեխաները նաև նվերներ էին պատրաստել գրադարանի համար: Մանրամասները մեր նյութում.
Անահիտ Զալալյան