
Վերջին մի քանի օրվա ընթացքում քաղաքի կենտրոնում՝ Ազատության և Պուշկին փողոցների հետիոտնային անցումի լուսացույցը չի գործում։
Լուսացույցների բացակայությունը դժվարացնում է հետիոտների տեղաշարժը քաղաքով։ Հետիոտնային անցումը քաղաքի ենթակառուցվածքի կարևոր մասն է, որն ապահովում է անվտանգությունը և կարգավորում հետիոտների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Այնուամենայնիվ, անսարք կանաչ լուսացույցը անհարմարություն է ստեղծում, քանի որ հերթում սպասող հետիոտները չեն կարող հստակ որոշել, թե երբ պետք է անցնեն ճանապարհը:
Պատճառը պարզելու և լուսացույցի վերականգնման ժամկետը ճշտելու համար, դիմեցինք Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայության տնօրենին։ Նա պատասխանեց, որ խնդրի մասին իրեն տեղյակ չեն պահել, բայց ասաց, որ այսօր կուղարկի իր աշխատակիցներին՝ ստուգելու և խնդիրը շտկելու համար։