
Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայության տնօրենի հետ կապ հաստատելուց կարճ ժամանակ անց լուծվել է Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում անսարք լուսացույցի հետ կապված խնդիրը։ Ծառայության աշխատակիցներն անմիջապես արձագանքեցին խնդրանքին և տեղ հասան՝ ստուգում անցկացնելու և խնդիրը շտկելու համար:
Անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներից հետո լուսացույցը կրկին գործում է։ Լուսացույցի վերականգումը նպաստել է Ազատություն և Պուշկին փողոցների հետիոտնային անցման բնականոն աշխատանքին՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունն ու հարմարավետությունը։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին քաղաքի կենտրոնում՝ Ազատություն և Պուշկին փողոցների հետիոտնային անցումի լուսացույցը չէր գործում։