Գերմանիայում, Դարմշտադտ քաղաքի 80-ամյա Հայնց Բ.-ն աղբարկղերն է փորփրել: Վերջերս նա հավաքել էր 700.000 եվրո և դրանով գնել իր տասներորդ տունը: Նրանք բոլորը գտնվում են մոտակայքում, որպեսզի տղամարդը կարողանա հեծանիվով շրջել դրանց շուրջը։ Այդ տների բոլոր վերանորոգումները ինքն է անում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Նախկին էլեկտրաինժեներն ապրում է միայնակ, ստանում է 3600 եվրո թոշակ և խնայում է բացարձակապես ամեն ինչի վրա, այդ թվում՝ սնունդ, հագուստ և արձակուրդ։ Ձմռանը նա տունը տաքացնում է աղբավայրի փայտի թափոններով։ Նա բջջային հեռախոս չունի։ Նրա միակ հիմնական ծախսերը նոութբուքն ու ինտերնետ հասանելիությունն է՝ YouTube-ում բիզնես դասախոսություններ դիտելու համար:
«Ես խնայողաբար եմ ապրում, ինձ այդպես են դաստիարակել: Ես նույնիսկ ամսական 5 եվրո չեմ ծախսում սննդի վրա. Միգուցե ես կերակրի յուղ կամ այլ բան գնեմ, եթե վերջանա: Բայց իմ ուտելիքի մեծ մասը աղբարկղում է: Մարդիկ այնքան են դեն նետում, որ կարող են կերակրել մի ամբողջ ընտանիք: Օրինակ՝ մի տուփ նրբերշիկ են առնում, մեկը ուտում, մնացածն ուղղակի դեն են նետում»,- նշել է նա։
Հայնցի բիզնես մոդելը բաղկացած է տներ գնելուց և դրանք վարձակալության հանձնելուց: Թոշակառուն ասում է, որ սա խնայողությունները գնաճից փրկելու լավագույն միջոցն է: