Փողոցային առևտուրը կվերանա. Քաղաքապետարանն առևտրականներին այլընտրանք է առաջարկում

Փողոցային առևտուրը կվերանա. Քաղաքապետարանն առևտրականներին այլընտրանք է առաջարկում

Թբիլիսիի շուկաների ասոցացիան պատրաստ է փողոցային առևտրով զբաղվողներին արտոնյալ պայմաններով տաղավարներ տրամադրել շուկաներում:

Նրանք կես տարով կազատվեն հարկերից: Ասոցացիան միավորում է մայրաքաղաքի 17 շուկա՝ ներառյալ այնպիսի մեծամասշտաբ վաճառակետեր, ինչպիսիք են Կայարանային հրապարակի, Դինամո մարզահամալիրի, Դիդուբեի, Իսանիի, Սամգորիի շուկաները և այլն: Շուկաների ղեկավարությունը խոստանում է բացօթյա առևտրով զբաղվողների համար ստեղծել բոլոր պայմանները՝ մրցունակ միջավայրում սեփական ապրանքն իրացնելու համար: Շուկաների ասոցացիան 3 հազար վաճառականի առևտրային տարածք տրամադրելու հնարավորություն ունի:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքար է սկսել, բացօթյա առևտրի համար ամաենատարածված վայրերը շուկաների և մետրոյի կայարանների հարակից տարածքներն են: Իշխանությունները պայքարը սկսել են մետրոյի Մարջանիշվիլիի կայարանից, այստեղ տեղադրված բոլոր առևտրային տաղավարները հանվել են, տարածքը մաքրվել: Քաղաքապետարանը զգուշացնում է, որ հերթը հասնելու է նաև բոլոր չարտոնված վայրերում տեղադրված տաղավարներին:

www.aliq.ge



Opinion, pooling and voting