Հեշտիա գյուղի աղբյուրների պատմությունը

Հեշտիա գյուղի աղբյուրների պատմությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղը համարվում է մունցիպալիտետի քաղցրահամ ջրերով և աղբյուրներով հարուստ գյուղերից մեկը:

Ներկա պահին գյուղում գործում են 7 աղբյուր, որոնք նախքան մշտական ջրամատակարարումը ծառայել են ոչ միայն Հեշտիա գյուղին, այլ նաև հարևան գյուղերին և մունիցիպալիտետին:
Հեշտիայի բնակիչները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Քյուլի գյուղից, և աղբյուրների յուրահատուկ անունները վերցված են հենց այնտեղից: Մինչև օրս էլ աղբյուրները շարունակում են ծառայել բնակչությանը, չնայած որ գյուղը ապահովված է մշտական ջրով: Գյուղի աղբյուրներից մեկը կոչվում է ՛՛ցվիր՛՛ աղբյուր (այսինքն՝ ցրված աղբյուր), հենց այս աղբյուրի ջրով էլ պետական ծրագրով կառուցված է ջրավազան, որը ողջ գյուղին ապահովում է խմելու ջրով:

Մանրամասների մասին լսեք մեր կամավորի պատրաստած նյութում.

http://www.nor.ge/am/wp-admin/media-upload.php?post_id=11047&type=image&TB_iframe=1


Նյութի հեղինակն է Նոր ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը



Opinion, pooling and voting