Փետրվարին առատ տեղումների պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետից դուրս եկող ճանապարհներով երթեւեկությունը հաճախ արգելափակվում է։
Փետրվարի 14-ի ժամը 11:24-ի դրությամբ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը (Փարավանի լեռնանցքը) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների տեղաշարժն արգելված է։
Ինչ վերաբերում է Նինոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին, ապա ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար։
Բացի այդ, բարելավվել է իրավիճակը շրջանի գյուղերի ուղղությամբ ճանապարհներին։ Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի խոսքով, մունիցիպալիտետի բոլոր գյուղերում բաց են հիմնական ճանապարհները, ներկայումս մաքրվում են Ժդանովական, Եֆրեմովկա և Փ.Խանչալի գյուղամիջյան ճանապարհները։