Թբիլիսիում թանկացել է ծաղիկների ու ծաղկեփնջերի գինը. Փոքր բիզնեսի սեփականատերերը դա կապում են փետրվարի 14-ի՝ Վալենտինի օրվա հետ:
«Businesspreneurius»-ին հետաքրքրում էր, թե ինչ արժեն ծաղիկները ինչպես խանութներում, այնպես էլ բացօթյա առևտրի վայրերում, ինչպես նաև առցանց։
Բացօթյա առևտրի վայրերում յուրաքանչյուր կարմիր, սպիտակ, վարդագույն և դեղին վարդի արժեքը 7 լարի է, կակաչների մեկ հատը՝ 5 լարի, երիցուկը՝ 5 լարի, մեխակը 3 լարի։ Ինչպես մեզ հետ զրույցում ասացին առևտրականները, նախորդ ժամանակահատվածի համեմատ գինը բարձրացել է, իսկ փետրվարի 14-ին գինը կարող է էլ ավելի բարձրանալ։
Ինչ վերաբերում է առցանց խանութներին, ապա փոքրիկ ծաղկեփնջի գինը, որի մեջ համակցված են 3-4 տարբեր տեսակի ծաղիկներ, տատանվում է 70 լարիից մինչև 90 լարի։ Առցանց խանութներում մեկ վարդի միջին գինը տատանվում է 10 լարիի սահմաններում։ Օրինակ՝ առցանց խանութներից մեկում 35 հատ վարդի ծաղկեփնջի գինը 350 լարի է, իսկ 100 հատ վարդի ծաղկեփնջի գինը՝ 1000 լարի։
Ծաղկեփնջերի գինը ճշտեցինք «Volt»-ի և «Glovo»-ի խանութներից մեկում, որտեղ մեկ վարդի սկզբնական գինը 10 լարի է, 5-ճյուղ քրիզանտեմից փունջը՝ 75 լարի, 25 հատի վարդի փունջ՝ 235 լարի, իսկ 85 հատ վարդի ծաղկեփնջի արժեքը կազմում է 760 լարի։ Բացի այդ, նվեր-քարտ ավելացնելու դեպքում ստիպված կլինեք վճարել հավելյալ 2 լարի։