Ախալցիխեում հրդեհվել են երեք բնակելի տների տանիքներ

Ախալցիխեում հրդեհվել են երեք բնակելի տների տանիքներ

Երեկ՝ մարտի 20-ին, Ախալցիխեի Մեսխեթի փողոցուում հրդեհի պատճառով 3 բնակելի տների տանիքներ են այրվել:

Մեսխեթիի փողոցի տանիքն այրվել է գիշերվա ժամը 23:00-ի սահմաններում և ուժգին քամու հետևանքնով կրակը տեղափոխվել է մնացած երկու տների տանիքներին: Դեպքից մարդիկ չեն տուժել: Մեսխեթի փողոցի թիվ 23, 25, 27 տների տանիքներն այրվել են, իսկ հրշեջ ծառայության աշխատակիցների օգտագործած ջրից վնասվել են տների պատերն ու սենյակները, նաև կահույքը: Դեպքի վայր է մեկնել նաև Ախալցիխեի քաղաքապետ Դավիթ Զեդգինիձեն:

Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: Անցկացվում է հետաքննություն Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասով ուրիշի գույքին վնաս պատճառելու մեղադրանքով: Մանրամասների մասին կարդացեք sknews.ge կայքում:



Opinion, pooling and voting