
Վրաստանի բուհերում որոշ մասնագիտությունների գծով առցանց (օնլայն, էլեկտրոնային ուսուցում) ուսուցումը հնարավոր կդառնա: Այս հեռանկարի մասին նշված է 2024 թվականի խորհրդարանի գարնանային նստաշրջանի համար Վրաստանի կառավարության օրինաստեղծ գործունեության կարճաժամկետ ծրագրում։
Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում։
Օրենսդրական փոփոխությունները կներառեն.
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը կսահմանի ուսման այն ոլորտների ցանկը, որտեղ հնարավոր կլինի մասնակի կամ ամբողջությամբ օգտագործել էլեկտրոնային ուսուցման բաղադրիչը։
Ի դեպ, Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա: aliq.ge