Առցանց ուսուցում վրաստանյան բուհերում

Առցանց ուսուցում վրաստանյան բուհերում

Վրաստանի բուհերում որոշ մասնագիտությունների գծով առցանց (օնլայն, էլեկտրոնային ուսուցում) ուսուցումը հնարավոր կդառնա: Այս հեռանկարի մասին նշված է 2024 թվականի խորհրդարանի գարնանային նստաշրջանի համար Վրաստանի կառավարության օրինաստեղծ գործունեության կարճաժամկետ ծրագրում։

Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում։

Օրենսդրական փոփոխությունները կներառեն.

  • Մասնագիտական ​​ծրագրերի հեռակա կարգով իրականացման հնարավորության մասին որոշում,
  • Էլեկտրոնային ուսուցման հայեցակարգի ճշգրտում և նորովի ձևավորում,
  • Էլեկտրոնային ուսուցումը մասամբ կթույլատրվի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ոլորտներում,
  • Մագիստրատուրայում հնարավոր կլինի սովորել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, եթե ծրագիրը վերահավատարմագրվի:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը կսահմանի ուսման այն ոլորտների ցանկը, որտեղ հնարավոր կլինի մասնակի կամ ամբողջությամբ օգտագործել էլեկտրոնային ուսուցման բաղադրիչը։

Ի դեպ, Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա:  aliq.ge