
Հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Ախալցիխեում:
5-րդ հանրակրթական դպրոցի մոտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մինչեւ 10 տարեկան աշակերտին:
Դեռահասը թեթեւ վնասվածքներ է ստացել: Բժիշկների խոսքով՝ աշակերտին կլինիկայից դուրս կգրեն մինչև օրվա վերջ։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին: tv9news.ge