Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման խնդիրը վերջին տարիներին արդիական է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։
Բնակիչները, հատկապես Նինոծմինդա քաղաքի Երեւանյան փողոցում բնակվողները նշում են, որ ջուր են ստանում միայն երեկոյան ժամերին, իսկ առավոտ ջուր չկա։ Նրանք, ովքեր տարրա ունեն, երեկոյան ջուր են հավաքում՝ ցերեկը օգտագործելու համար, բայց նույնիսկ դա միշտ չէ, որ բավարար է, և նրանք պետք է հնարավորինս խնայեն ջուրը։
Արթուրը փողոցի բնակիչներից մեկն է, ով ասում է, որ ջուրը տալիս են երեկոյան, երբ մարդիկ քնած են։ «Ինձ ջուրն ին՞չ է իպետք, երբ ես քնած եմ», – ասում է նա:
Ինչպես մեզ հայտնեցին «Վրաստանի միացյալ ջրամատակարարման» Նինոծմինդայի վարչությունից, ջրի քանակը զգալիորեն նվազել է, և բոլոր բնակիչներին, մասնավորապես՝ Երևանյանին, Ղարսի և Թբիլիսյան ջրով ապահովելու համար։ Փողոցներին, որոշակի ժամանակացույցով են միացվում ջրամատակարարումը։ Նշվել է նաև, որ բնակիչները ցերեկային ժամերին ավելորդ ջուր են օգտագործում։ Սակայն այս ժամանակացույցը ժամանակավոր է և կփոխվի աղբյուրում ջրի քանակի ավելանալուն պես: