Փետրվարի 15֊ին Սաթխայի քիքբոքսինգի մարզիկները մեկնեցին ՀՀ Վանաձոր քաղաք, մասնակցելու տարածաշրջանային պրոֆեսիոնալ մենամարտի։
Մարզիչ Սերգեյ Տոնականյանի գլխավորությամբ 14 մարզիկներ, իրենց մասնակցությունն ունեցան մենամարտին , որտեղից 11 մարզիկներ վերադարձան առաջին կարգի հաղթանակով։ Ինչը վկայում է մարզիչի ինտենսիվ մարզումների և մարզիկների կոփված վիճակի մասին։
Պրոֆեսիոնալ մենամարտի մասնակցության ֆինանսական հոգսերը հոգացել էր Սաթխայի զավակ, բարերար Սամվել Փահլևանյանը և մարզիկների ծնողները։
Սա առաջին մրցումը չէ, որին մասնակցում են պատանիները և հաղթանակով վերադառնում, սովորաբար մրցումների մեկնելու հարցում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Նինոծմինդայի մունիցիպալիտետը։