
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵՆ) հանրակրթական դպրոցներում տնօրենների ընտրության համար մրցույթ է հայտարարում:
Կրթության գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թեկնածուների գրանցումը կսկսվի փետրվարի 19-ին և կավարտվի փետրվարի 29-ին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
ԿԳԵՆ–ը որոշել է, որ թեկնածուների ընտրությունը կկատարվի միայն մեկ թեստով և մեկ հարցազրույցով, և լրացուցիչ ատեստավորում (թեստավորում, հարցազրույց) այլևս անհրաժեշտ չէ։ Գործող պրակտիկայի համաձայն՝ թեկնածուն ատեստավորումից հետո ընտրվել է հարցազրույցի միջոցով։
Թեկնածուների մրցույթի գրանցումը պահանջում է.
Ի դեպ, ներկայում Վրաստանի շուրջ 1000 հանրակրթական դպրոց տնօրեն չունի։ Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին դեկտեմբերին ասել էր, որ տնօրենների ընտրության համար կրկին մրցույթ կհայտարարվի: Նախարարի այս որոշմանը նախորդել է տնօրենների թեկնածուների մի քանի օր բողոքի ակցիան նախարարության շենքի մոտ: