Քութաիսիում ավտովթարն ավարտվել է զոհով. Խորհրդարանի նախկին շենքի մոտ ավտոմեքենաները վրաերթի են ենթարկել հետիոտներին. Ըստ ականատեսների՝ մեքենաները վարել են աղջիկներ, և նրանք մրցում էին միմյանց հետ։
Արագությամբ ընթացող վարորդը չի տեսել հետիոտներին և հարվածել է նրանց, սակայն երկրորդ մեքենայի վարորդը չի կարողացել արգելակել, և երկրորդ մեքենան նույնպես հարվածել է վնասված մարդկանց։ Նրանց տեղեկություններով՝ բախումն այնքան ուժգին է եղել, որ մասնատել է հետիոտների մարմինները։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 276 հոդվածի երկրորդ մասով։