
Թբիլիսիի քաղաքային դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել 2006-2013 թվականներին իր 14-ամյա զարմուհուն սիստեմատիկ բռնաբարելու մեջ։ Դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Տեղեկությունը տարածում է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը։ Նրանց հաղորդման համաձայն՝ տուժողը ոստիկանություն է դիմել սեռական ոտնձգությունից մոտ 9 տարի անց։ Քիչ առաջ դատավորը գործով որոշում կայացրեց.
«Չնայած բռնաբարությունից հետո երկար ժամանակ է անցել, հետաքննությունը տուժողի ակտիվ ներգրավվածությամբ բավարար ապացույցներ է հավաքել մեղադրանքը հաստատելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։