54-ամյա երգչուհին ամուսնացել է իր 22-ամյա որդեգրած տղայի հետ

54-ամյա երգչուհին ամուսնացել է իր 22-ամյա որդեգրած տղայի հետ

Թաթարստանում քննարկում են 53-ամյա Այսիլու Չիժևսկայա-Մինգալիմի հարսանիքը 22-ամյա որդեգրած որդու՝ Դանիիլի հետ։ Հանրությունն արդեն հայհոյում է նրանց ու անվանում խայտառակություն։

Այսիլուն ամուսնացել է իր որդեգրած որդու՝ Դանիիլի հետ, որին նա մեծացրել է վերջին ութ տարիներին։ Նրա խոսքով՝ նրանք այնքան են մտերմացել, որ երբ որդին մեծացել է, հասկացել են, որ ստեղծված են միմյանց համար։

Ծանոթությունը տեղի է ունեցել 2015թ-ին Այսիլուն ուսուցիչ է աշխատել Կազանի մանկատանը։ Նա անմիջապես նկատել է Դանիելի տաղանդը, ով դարձել է իր աշակերտը։ Իսկ հետո, երբ տղան դարձել է 14-տարեկան, Այսիլուն որդեգրել է նրան։ Նրանք սկսեցին հանդես գալ դուետով և հասան զգալի բարձունքների։

Օրինակ, նրա ղեկավարությամբ Դանիիլը հասավ «Դու սուպեր ես» շոուի եզրափակիչ, որտեղ նա դուետ երգեց Ֆիլիպ Կիրկորովի հետ: Տղան մասնակցեց նաև այլ մրցույթների և ձայնագրեց մի քանի երաժշտական ​​ալբոմ:

Հարսանիքի մասին լուրը հայտնվելուն պես սոցցանցերում, այն բուռն նեգատիվություն առաջացրեց։ Մասնավորապես, հասարակությունը չի կարող ընդունել նման անսովոր միությունը, որը տեղի ունեցավ Թաթարստանում, մի հանրապետությունում, որտեղ հարգվում են ավանդական ընտանեկան հարաբերությունները։

Զույգը փորձում է ուշադրություն չդարձնել ատելությանը և խոստովանում է, որ իրենց համար գլխավորը կրեատիվությունն է, բայց չեն էլ նկատում 30 տարվա տարիքային տարբերությունը։ Ի դեպ, բացի Դանիիլից, Այսիլուն յոթ երեխա ուներ, որոնցից միայն մեկն էր իրենը։

Նշենք, որ Այսիլուն ոչ միայն վոկալ է դասավանդում, այլ նաև աշխատում է որպես ոճաբան և դիմահարդար հեռուստատեսությունում: Բացի այդ, նա ջութակ է նվագում։ Սեփական ստուդիան փակելուց հետո նա ստիպված է եղել աշխատանքի գնալ մանկատուն։