Վրաստանի նախագահը Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին

Վրաստանի նախագահը Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին

Որոշ չափով, վերադառնալով հետ՝ Բիձինա Իվանիշվիլին պատասխանատվություն է կրում նախկին քաղաքականության և այն ամենի համար, ինչ տեղի կունենա առաջիկա ամիսներին, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euractiv-ին տված հարցազրույցում Մյունխենի անվտանգության համաժողովում։

Հարցազրույցում Զուրաբիշվիլին պատասխանել է նաև ապաօլիգարխացման մասին հարցին՝ կարո՞ղ է Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը քաղաքականություն նվազեցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունները։ Զուրաբիշվիլին պատասխանել է. «Նա [Իվանիշվիլին] այլևս [քաղաքական] սպեկտրից դուրս չէ, քանի որ նա կրկին քաղաքական կուսակցությունում է, ուստի այստեղ ամեն ինչ պարզ է: Որոշակի չափով նա հետ գնալով պատասխանատվություն է կրում իր նախկին քաղաքականության և առաջիկա ամիսներին տեղի ունենալիքի համար»։

«Բայց կան ուղեցույցներ, որոնց մենք պետք է հետևենք: Կրկին հիմնական պատասխանատվությունը դրված է կառավարության և խորհրդարանի վրա, մենք կտեսնենք, թե ինչ են նրանք մտադիր անել առաջիկա ամիսներին, քանի որ դա պետք է տեղի ունենա շատ արագ», – ասել է Զուրաբիշվիլին նախագահի աշխատակազմի կողմից տարածված հարցազրույցում: