
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 17-ի օրվա վերջից մինչև փետրվարի 19-ի օրվա երկրորդ կեսը Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, հնարավոր է մառախուղ։
Լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանի և սպասվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ձյան հալումը կարող է հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, ինչպես նաև սողանքների առաջացման և ակտիվացման:
Արեւելյան Վրաստանում առանձին վայրերում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։