Փետրվարին Սաթխա գյուղի դհոլչիները՝ Արգամ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել են Բակուրիանի քաղաքում անցկացվող «Ձյունոտ լեռներ» փառատոնին։ Իրենց ակտիվ մասնակցության համար դհոլչիները ստացան պատվոգիր, գավաթ և մեդալներ։
Փառատոնին մասնակցեցին յոթ անդամից բաղկացած «Նոր շունչ» խումբը։ Նրանց կատարումը տեւեց երեք րոպե։
«Նոր շունչ» դհոլչիների խումբը գործում է արդեն երեք տարի և հանդիսանում է Սաթխա գյուղում Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի մասնաճյուղը։ Խումբը բաղկացած է 7 տարեկան և բարձր 23 աշակերտից, ինչպես Սաթխա գյուղից, այնպես էլ մերձակա գյուղերից ու Ախալքալաք քաղաքից։ Արգամի խոսքով, գրեթե ամեն ամիս իրենք մասնակցում են փառատոների, որոնք տեղի են ունենում Թբիլիսի քաղաքում, միշտ վերադառնում են դիպլոմներով ու մեդալներով։
Արգամը նշում է, որ այս ոլորտում իր համար դժվարություններ չկան, և իր նպատակն է զարգացնել մշակույթն ու արվեստը։