Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում իր առաջին այցով մեկնել է Բրյուսել

Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում իր առաջին այցով մեկնել է Բրյուսել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին այցով մեկնել է Բրյուսել։

Այցի շրջանակներում վարչապետը նախատեսել է երկկողմ հանդիպումներ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, որից հետո տեղի կունենա վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բորելի և Եվրոպական հարևանության քաղաքականությունը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, կմասնակցի նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։

Վարչապետը Բրյուսել է մեկնել կառավարական պատվիրակության հետ միասին, որի կազմում են՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին։ 1tv.ge