Վրաստանում կեղծ խինկալի են առգրավել

Վրաստանում կեղծ խինկալի են առգրավել

Վրաստանում մսամթերքի կիսաֆաբրիկատների կեղծման մեջ մեղադրվող գործարարին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով մեղադրյալը մարզերից մեկի արհեստագործական արտադրամասում համակարգված արտադրել և վաճառել է կեղծ կիսաֆաբրիկատներ, որոնցում համը պահպանելու համար օգտագործել է սոյայի հավելումներ»,- հայտնում են վարչությունից։

Դատարանի որոշմամբ կեղծ ապրանքներն ամբողջությամբ հանվել են ինչպես ձեռնարկությունից, այնպես էլ բաշխիչ ցանցից։ Գերատեսչության տարածած լուսանկարներում կիլոգրամներով կնքված սառեցված խինկալի է։

Մեղադրյալը քրեական պատասխանատվության է ենթարկվել կեղծիքի համար (Վրաստանի քրեական օրենսգրքի 197-րդ հոդված): Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։