Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի խցանված կոյուղագծի խնդիրը վերացվել է։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցներն անհրաժեշտ աշխատանքներ են իրականացրել կոյուղագծի վթարը վերացնելու ուղղությամբ։
Ջրամատակարարման ծառայության մասնագետների կարծիքով՝ խցանման հիմնական պատճառը հենց բնակիչների անփույթ վերաբերմունքն է եղել։ Բնակիչները, ցավոք, շարունակում են չնախատեսված տարբեր իրեր նետել կոյուղի։ Սա առաջին անգամը չէ, որ խցանումներ են լինում։ Բնակիչները թափում են այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկնում:
Մաքրումից հետո աշխատողները կոյուղագծից հեռացրել են տարբեր տեսակի թափոններ, այդ թվում՝ մի քանի բան, որոնք բացարձակապես չպետք է նետվեն կոյուղի: Ինչը դարձել է խցանման հիմնական պատճառներից մեկը։
Կարևոր է նշել, որ խցանման նման դեպքերը բավականին հաճախ են տեղի ունենում: Բնակիչները խոզանոցների և գոմերի աղբը միացնում են կոյուղուն, ինչը հանգեցնում է խցանումների: