Կախեթում բեռնատարը բախվել է մարդատար միկրոավտոբուսի. Կան վիրավորներ

Կախեթում բեռնատարը բախվել է մարդատար միկրոավտոբուսի. Կան վիրավորներ

Կախեթիում ավտովթարի հետևանքով տուժել է 6 մարդ:

Բարժիսխևիում բեռնատարը բախվել է մարդատար միկրոավտոբուսին։

Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, մեքենան սահել է ու նախ հարվածել «Ֆորդ» միկրոավտոբուսին, ապա շրջվել։ Ուղևորները մարմնական բազմաթիվ վնասվածքներ են ստացել։ Շտապ բուժօգնության խմբերը նրանց տեղափոխել են Կախեթիի երկու կլինիկա։

Ուղևորները Փշավլի գյուղից գնում էին Թբիլիսի։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։