
Թբիլիսիում որդին սպանել է հորը. Դեպքը քիչ առաջ տեղի է ունեցել Գլդանիում։ Հավանաբար որդին սառը զենքով մահացու վնասվածք է հասցրել հորը:
AMBEBI.GE-ի փոխանցմամբ՝ հանցագործության մեջ մեղադրվող երիտասարդն արդեն ձերբակալվել է ոստիկանների կողմից, և նա տեղափոխվել է ոատիկնական բաժին։
Սպանության շարժառիթը և դեպքի լրացուցիչ մանրամասները հայտնի չեն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքը հետաքննվում է 109-րդ հոդվածով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությանը։