Nor ռադիոյի հարցերին պատասխանեց քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ Ջեմալ Խմալաձեն։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի սոցիալական վարչությունը տրամադրում է սոցիալական աջակցություն, իսկ բնակիչները ամբողջ տարվա ընթացքում կարող են օգտվել սոցիալական փաթեթից մեկ անգամ։
Սոցիալական փաթեթը բաղկացած է ինը կետից և կարող են օգտվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված բնակության վայր ունեցող Վրաստանի քաղաքացիները՝ համապատասխան փաստաթղթերի տրամադրմամբ։
Վերոնշյալ կետերից առանձնացրել ենք երկրորդ կետը, որի մասին մանրամասնորեն կարող եք լսել աուդիոնյութում: