Նինոծմինդայում տեղի ունեցավ «գաթայի» փառատոն

Նինոծմինդայում տեղի ունեցավ «գաթայի»  փառատոն

Մարտի 22-ին Նինոծմինդայում նշվեց Միջինքը: Դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին (Մեծ Պահքի 24-րդ օրը):

Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Միջինքի առիթով Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ մշակութային կենտրոնում կազմակերպվել էր «գաթայի» փառատոն:

Հայակական խոհանոցում գաթան ունի քաղցր համ, իսկ ահա Ջավախքի գաթան առանձնանում է ոչ թե քաղցր համով, այլ աղի միջուկով: Դժվարին ժամանակներում աղն ավելի հեշտ էր գտնել:

Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Փառատոնին մասնակցում էին 17 հոգի, նրանցից առաջին պատվավոր հորիզոնականը գրավեց Սահականույշ Ղարսլյանը, երկրորդ հորիզոնականը գրավեցին Ազա Գոքորյանը և Անգելինա Սանոսյանը, իսկ երրորդ հորիզոնական միմյանց միջև կիսեցին Գայանե Իրիցյանը, Անահիտ Սահակյանը և Պերճանուշ Կիրակոսյանը: Հաղթողներն ստացան դիպլոմներ և թանկարժեք նվերներ:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting