
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում մինչև փետրվարի 28-ը սպասվում են շատ ուժեղ քամիներ։
«Փետրվարի 25-ից 28-ը Սև ծովի ափամերձ շրջաններում, Զեմո Իմերեթիում, Կոլխեթիի հարթավայրում եւ Գորի-Սուրամի ճանապարհի հատվածում սպասվում է քամի արևելյան ուղղությամբ, երբեմն՝ շատ ուժեղ։
Արևելյան Վրաստանում առանձին վայրերում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։