Թմրամիջոցների հանցավորության դեմ պայքարը Վրաստանում. քանի մարդ է կալանավորվել տարեսկզբից

Թմրամիջոցների հանցավորության դեմ պայքարը Վրաստանում. քանի մարդ է կալանավորվել տարեսկզբից

2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի գլխավոր դատախազությունը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրել 270 քաղաքացու, որոնցից 41-ը մեղադրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Երկրի տարբեր վայրերում ոստիկանները հայտնաբերել են այնպիսի թմրանյութեր, ինչպիսիք են կոկաինը, հերոինը, մետամֆետամինը, սուբուտեքսը, մորֆինը, մարիխուանան և այլն:

Բոլոր մեղադրյալներին սպառնում է երեքից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ ազատազրկում՝ կախված հանցագործության ծանրությունից: