Դեռ նոյեմբերից Թբիլիսիի մեր հայալեզու գործընկեր ” Ալիք Մեդիա” լրատվականը սկսեց նախագիծ`«Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով:
Թվով քսան երիտասարդների համար անցկացվեց երկարատև թրեյնինգներ, որի ընթացքում երիտասարդները սովորեցին տարանջատել լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվությունները, սովորեցին վերլուծել դրանք, տարբերակել կեղծ հաշիվները իրական հաշիվներից և գործածել համացանցային ծրագրեր ու գործիքներ փաստերի ստուգում:
Դասընթացը վարել է «Ալիք Մեդիա»-ի հմուտ թիմը՝ տնօրեն, փաստերի ստուգման վերլուծաբան Լիզա Թորոսյանի գլխավորությամբ:
Դասընթացների հետ զուգահեռ մասնակիցները հեղինակել են հոդվածներ ապատեղեկատվությունների կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող բովանդակությամբ` աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ իսկ նյութերը հասանելի են «Ալիք Մեդիա»-ի էջում:
Մեր այն հարցին թե ինչո՞վ օգտակար եղավ թրեյնինգները մասնակիցների համար՝ Լիզա Թորոսյանը պատասխանեց.