Ու՞մ տեղն է խոհանոցը, տղամարդու՞, թե՞ կնոջ. Բնակիչների կարծիքը

Ու՞մ տեղն է խոհանոցը, տղամարդու՞, թե՞ կնոջ. Բնակիչների կարծիքը

Այսօր՝ փետրվարի 26 -ին, NOR ռադիոկայանը Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեց հարցում, թե խոհանոցը կամ խոհարարությունը ո՞ր սեռի ներկայացուցիչներին է ավելի շատ յուրահատուկ։

Բնակիչների մի մասը կարծում է, որ խոհանոցը տղամարդու տեղն է, որովհետև տղամարդը ավելի համեղ է պատրաստում։ Բնակիչների մյուս մասն էլ կարծում է, որ խոհանոցը կնոջ տեղն է, բայց ժամանակ առ ժամանակ տղամարդն էլ պետք է պատրաստի։

Մանրամասները՝ տեսանյութում․

NOR -ռադիոկայանը վերոնշյալ հարցի շուրջ իր ֆեյսբուքյան էջի պատմություն բաժնում նույնպես անցկացրել էր հարցում:

Հարցման արդյունքները ստորեւ՝

  1. Տղամարդու – 21,9%
  2. Կնոջ – 78,1%

Հարցմանը մասնակցել է ընդհանուր թվով 183 բնակիչ:

Կարդացեք նաև՝