Սիբիրախտից կենդանու սատկելու դեպքում տերերը պետությունից դրամական փոխհատուցում կստանան

Սիբիրախտից կենդանու սատկելու դեպքում տերերը պետությունից դրամական փոխհատուցում կստանան

Սիբիրախտից կենդանու սատկելու դեպքում տերերը պետությունից դրամական փոխհատուցում կստանան,- հայտնում է Սննդի ազգային գործակալությունը։

Նրանց խոսքով՝ փոխհատուցում է տրվում սիբիրախտի լաբորատոր հաստատման դեպքում։

«Փոխհատուցումը հասանելի կլինի այն անձանց, որոնց խոշոր եղջերավոր անասունները նույնականացված են {համարակալված} և գրանցված են Կենդանիների նույնականացման-գրանցման և հետագծելիության ազգային համակարգում (NAITS):

Փոխհատուցում կստանան այն անձինք, ովքեր չեն հրաժարվել կենդանու պատվաստումից/վերապատվաստումից։ Կենդանու տերը/պահողը պարտավոր է կենդանու սատկելու դեպքում անհապաղ տեղեկացնել Սննդի ազգային գործակալությանը։

Փոխհատուցում չի տրվի, եթե պատասխանատու անձը պետական ​​ծրագրի շրջանակներում (կենդանիների սիբիրախտի դեմ պատվաստում/վերապատվաստում) հրաժարվել է կենդանուն պատվաստելուց, և առկա է գործակալության լիազորված անձի կողմից պատասխանատու անձի մերժման վերաբերյալ արձանագրություն։ Փոխհատուցման չափը սահմանում և տրամադրում է Սննդի ազգային գործակալությունը։

Գործակալության կողմից ստեղծված հանձնաժողովը որոշում է կայացնում սիբիրախտով կենդանու մահը հաստատելուց հետո մեկամսյա ժամկետում։

Փոխհատուցման նոր կանոնի իրականացումը հնարավոր է դարձել Կենդանիների նույնականացման-գրանցման և հետագծելիության ազգային համակարգի (NAITS) ծրագրի շրջանակներում՝ Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության, Սննդի ազգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում: NAITS-ի ֆինանսական աջակիցներն են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) և Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC):

Փոխհատուցման վճարման և գումարի որոշման կանոնն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից (Վրաստանի կառավարության թիվ 332 որոշում): Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք թեժ գծին՝ 1501»,- ասված է Սննդի ազգային գործակալության հաղորդագրությունում։